Շառլ Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտային:
Եվրոպական խորհրդի բրյուսելյան ապարատի աշխատակիցների և լրագրողների ներկայությամբ հրաժեշտի ելույթում Միշելը՝ թվարկելով ԵՄ-ի արժանիքները, նշել է Ուկրաինային աջակցությունը, այդ թվում՝ ռազմական օգնության տրամադրումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը։
Միշելը Կոշտային հորդորել է պահպանել Եվրամիության միասնությունը, որը Եվրամիության «կախարդական գունդն է», ինչի շնորհիվ պահպանվում է «եվրոպական ուժը»։
Արարողությանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Կոշտան իր ելույթում ընդգծել է եվրոպական միասնության կարևորությունը՝ նշելով, որ միայն դրա առկայության դեպքում եվրոպացիները կարող են միասին կառուցել անվտանգություն, կայունություն և խաղաղություն մայրցամաքում։
Բաց մի թողեք
Թրամփը տիկնոջ հետ պետական այցով Մեծ Բրիտանիայում է. ինչպես են դիմավորել նրանց, և ովքեր են դժգոհ
Վրաստանը մարել է Ռուսաստանին, Թուրքմենստանին, Ղազախստանին, Հայաստանին ու Ադրբեջանին ունեցած երկարամյա պարտքը
Ֆինլանդիան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանը դեռ փակ կմնա