Ինչպես հաղորդել է TV Pirveli-ն, Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ընդգրկվել է Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի կողմից սահմանված պատժամիջոցների ցանկում։
Աղբյուրների տեղեկություններով, որոնք ծանոթ են ԵՄ երեք երկրների ազգային պատժամիջոցների ցուցակներին, փաստաթղթում ներառված են անձինք, որոնք պատասխանատու են Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու համար՝ ներառյալ Վրաստանի ՆԳ նախարար Գոմելաուրին։
Պատժամիջոցները ներառում են, ի թիվս այլ բաների, այդ երկրների տարածք մուտքի արգելքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բալթյան երեք երկրները պայմանավորվել են համատեղ ազգային պատժամիջոցներ սահմանել այն անձանց դեմ, ովքեր ճնշել են Վրաստանում օրինական բողոքի ցույցերը։
Բաց մի թողեք
15 միլիարդ դոլարի դատական հայց. Թրամփն ընդդեմ The New York Times-ի
Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի բիզնեսմեն. ինչն է պատճառը. Լուսանկար
«Թրամփը բավականաչափ ուժ ունի՝ Պուտինին ստիպելու վախենալ իրենից». Զելենսկու ակնկալիքները ԱՄՆ նախագահից