Հովիկ Աղազարյանը մերժում է Նիկոլ Փաշինյանի խնդրանքը եւ մանդատը վայր չի դնի։
Դեռ անցած շաբաթ՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից առաջ էինք գրել, որ Աղազարյանը տեքստ է պատրաստել մանդատից չհրաժարվելու վերաբերյալ, սակայն ԱԺ նախագահի հետ ծանր զրույցը հետաձգեց, որ հրապարակի որոշումը։
Այն քիչ անց կհրապարակվի, մեր տեղեկություններով՝ պատգամավորի փաստարկն այն է, որ մանդատից հրաժարվելով, ըստ էության, ընդունում է իրեն առաջադրված քրեական գործերի հիմնավոր լինելը։
«Այո, չեմ դնելու մանդատը, որոշմանս հիմնավորումները շուտով կհրապարակեմ»,- հաստատեց Աղազարյանը։
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ ճնշումներն ուժգնացել են։ Իշխանությունները փորձում են ամեն գնով հասնել նրան, որ պատգամավորը վայր դնի մանդատը: Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այն ահուսարսափի մթնոլորտը, որը նա փորձում է ձեւավորել իր թիմում, որ հանկարծ մեկը չհամարձակվի հակադրվել իրեն եւ ինքնուրույնություն դրսեւորել, Հովիկ Աղազարյանի դիմադրության պատճառով կարող է հօդս ցնդել եւ կարող է պարզվել, որ Փաշինյանի ուժի ու պատժելու ունակության մասին խոսակցություններն ընդամենը լեգենդ են` վախկոտ մարդկանց կողմից հորինված: Ուստի որոշել է ամեն գնով կորզել Հովիկ Աղազարյանից մանդատը` խախտելով բոլոր իրավական ու բարոյական սահմանները, կանգ չառնելով ոչնչի առաջ:
Այսօր առավոտյան պատգամավորը ԱԺ-ում հայտարարել է, թե ՔՊ-ից ոչ մեկը չի աջակցում իրեն, նախընտրելի է, որ գլխավոր դատախազը զրկի իրեն անձեռմխելիությունից: Մենք դատախազություն հարցում արեցինք՝ արդյոք դատախազը միջնորդություն ներկայացրե՞լ է ԱԺ` Աղազարյանին անձեռմխելիությունից զրկելու հարցով: Մեզ բացասական պատասխան տվեցին` ոչ միջնորդություն չի ներկայացվել:
Իսկ թե ինչ գործիքակազմ են կիրառում Աղազարյանի նկատմամբ` մանդատը խլելու համար, կերեւա առաջիկայում:
Բաց մի թողեք
«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». դիմում Աննա Վարդապետյանին
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
«Ուղեղի ցնցում»․ Երևանի նախկին քաղաքապետի նախկին խոսնակը՝ Աննա Հակոբյանի օգնականին