ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ու ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկի պատասխանատու ծառայողը 2020 թ. սկզբից մինչև 2024 թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հափշտակել է հիշյալ ստորաբաժանման կարիքների համար հատկացված և իրեն վստահված մոտ 18 հազարից 21 հազար լիտր բենզինը, որի մի մասը կտրոնների տեսքով վաճառել է, մի մասով՝ լիցքավորել անձնական մեքենան:
ՆԳՆ-ից հայտնում են, որ ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
«Ներքին գործերի նախարարությունը հետևողական է կոռուպցիոն դրսևորումների բացահայտման հարցում և օրինական դաշտում գործելուց ցանկացած շեղում արժանանալու է խիստ արձագանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի uպանության գործով 1999 թվականին կայացված որոշումները
«Ուժեղ Հայաստան»-ի համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է
Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող