ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում բացահայտեց՝ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաններով, որոնք ենթակա չեն եղել հրապարակման, տարբեր դրվագներով տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել։
Ըստ Կոնջորյանի՝ դրանք դարձել են հիմքերից մեկը, որպեսզի Աղազարյանը հեռացվի խմբակցությունից։
«Օրինակներ չեմ նշի, բայց դրանց առնվազն մի մասը մամուլում կա, այդ տեղեկատվությունների զգալի մասը գաղտնագրված է։ Ես իրավունք չունեմ հայտնելու, տեսնում եմ, որ այդ թվում իրավապահների կողմից այդտեղ վերլուծություն անելու կարիք կա։ Վարչության նիստի ժամանակ ինքը դրանք չի հերքել»,- ասաց նա։
Վերջինս նկատեց, որ Աղազարյանը այդ տեղեկությունների արտահոսքը իրականացրել է ոչ հարցազրույցների ընթացքում․ «Տարբեր գործերի վարույթներ կային հարուցված, որտեղ Աղազարյանի անունը շոշափվում էր, երբ այդ վարույթների շրջանակներում գործողություններ են իրականացվել, դուրս են եկել նաև այդ ինֆորմացիայի վրա»։
Նրա խոսքով՝ Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քննարկումը լինելու էր անգամ այն դեպքում, եթե վերջինս հայտարարեր, որ մանդատը վայր է դնում:
Անդրադառնալով նրան, թե Աղազարյանը հայտարարում է իրեն ճնշելու մասին՝ Կոնջորյանը նկատեց. «Եթե իշխանությունը ճնշեր Աղազարյանին, նա մանդատը վայր կդներ»։
Հարցին՝ իսկ արդյոք ինքը կդնե՞ր մանդատը, եթե ՀՀ վարչապետը իրեն էլ այդ խնդրանքով դիմեր, Կոնջորյանը դրական պատասխան տվեց։
Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցության շարքերից:
Կուսակցությունը որպես հիմնավորում նշել է, որ նա թույլ է տվել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր, ինչպես նաև՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։
Ազգային ժողովի նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից՝ ներողություն խնդրելով կուսակիցներից:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել պատգամավորական մանդատները: Վարչապետի խնդրանքը Զեյնալյանն ընդունեց, իսկ Աղազարյանը՝ ոչ:
Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում գտնվում է քննչական կոմիտեում և քրեական գործի շրջանակներում քննչական կոմիտեում գտնվող ցանկացած հեռախոս ստուգվում է, տեղի են ունենում քննչական գործողություններ։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Գաղտնի տեղեկատվություններ պատկանող ինֆորմացիաներ կան, Աղազարյանը կոնֆիդեցիալ տեղեկատվություններ է սիստեմատիկ կերպով տարբեր լրատվամիջոցների ու տարբեր ներկայացուցիչների տվել, որոնք այս կամ այն կերպ կարող են ներգործություն ունենալ որևէ պրոցեսի վրա կամ հանրային գործունեություն ծավալել»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ այն պահից, երբ Աղազարյանի հեռախոսից հայտնաբերվել են տեղեկատվությունները, դրանք այլևս չեն դիտարկվում անձնական, հատկապես եթե դրանց մեջ առկա է պետական անվտանգության սպառնալիք հանդսացող տեղեկատվությունների արտահոսք։ Վարչապետին զեկուցվել է պետական անվտանգության հետ կապված տեղեկատվության արտահոսքի մասին․ «Քաղաքական թիմն էլ կայացրել է քաղաքական որոշում․ իր խմբակցության անդամին, որը կազմակերպել է կուսակցության ներքին աշխատանքների, կուսակցության փակ քննարկումների, անվտանգության վերաբերյալ տեղեկատվությունների արտահոսք, դուրս է հանել կուսակցությունից»։
Բաց մի թողեք
Հայաստանի անկումը հետևանք է բացառապես գաղափարազրկության. Էլբակյան
Ռուսաստանն ու Իրանը չեն վստահում Փաշինյանի իշխանությանը. Օսկանյան
«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». դիմում Աննա Վարդապետյանին