«Ղարաբաղում (օկուպացված Արցախում-Խմբ.) Ադրբեջանի հաղթանակը, ըստ էության, կարևոր հաղթանակ է թուրքերի ուժն աշխարհին ցույց տալու առումով։ Ադրբեջանական բանակը Իլհամ Ալիևի գլխավորությամբ արեց այն, ինչ անհրաժեշտ էր և ազատագրեց իր հողերը օկուպացիայից։
Սակայն դեռ ոչ բոլոր հարցերն են հարթվել։ Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության օգտին և իր առաջարկները հասցրել է հակառակ կողմին՝ Հայաստանին»: Այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, այդ երկրի խորհրդարանի պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
Նա նշել է, որ «ներկայում բանակցությունները շարունակվում են, իսկ Անկարան ակնկալում է դրական, կոնկրետ արդյունքներ»։
«Մենք սպասում ենք, որ Հայաստանը դրական արձագանքի Ադրբեջանի անկեղծ, բարի մտադրություններին»,-ասել է թուրք գործիչը:
Նա նաև շարունակվել է Բաքվի անհեթեթ քարոզչական թեզերը պնդել, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, որտեղից, իբր, ժամանակին «վտարվել են»:
Բացի այդ, Չավուշօղլուն բարբաջել է, թե «խնդիրներ կան՝ կապված երբեմնի օկուպացված ադրբեջանական հողերում ավերված բոլոր պատմական հուշարձանների, մզկիթների, գերեզմանատների հետ»:
«Ցավոք սրտի, կան այնպիսի երկրներ, ինչպիսին Ֆրանսիան է, որ փորձում են այս գործընթացում Հայաստանին բացասական ուղղություն ցույց տալ»,-պնդել է թուրք պատգամավորը:
Նա նաև հավելել է, որ «Թուրքիան և Ադրբեջանը միշտ միասնական են, միշտ միասին, մեկ ազգ են՝ երկու պետություն, բայց հարկ եղած դեպքում կարող ենք իրենց մեկ պետության պես պահել»:
Բաց մի թողեք
Էրդողանին կհաջողվի՞ քրդամետ ուժերին համախմբել իր և ծայրահեղ ազգայնական Բահչելիի դաշինքի շուրջ
«Կադրային չեկիստը» մատնում է Կրեմլին․ կարծիք` «լավրովավարի», «պեսկովապես»
Պատրուշևը փաստացի գործարք է առաջարկում Թրամփին