13/12/2024

Վրաստանում անկայուն է, Ծաղկաձորի հյուրանոցները առիթից օգտվել, ավելի են թանկացրել Ամանորյա փաթեթները

Հարևան Վրաստանում տեղի ունեցող քաղաքացիական բախումներով պայմանավորված հայերն այս տարի Ամանորը Վրաստանում չեն նշելու:

Այդ է պատճառը, որ թե Երևանի հայտնի ռեստորաններում, և թե՛ Ծաղկաձորում գներն այս տարի ավելի բարձր են, միևնույն ժամանակ ազատ տեղեր արդեն իսկ գրեթե չկան:

Ծաղկաձորում գտնվող մի քանի հյուրանոցներից հետաքրքրվել են՝ ի՞նչ միջոցառումներ են նախատեսում անցկացնել Ամանորին և ինչպիսի՞ն են սահմանված գները: Գրեթե բոլոր հյուրանոցներից մեզ տեղեկացրին, որ ամանորյա տոների համար նախատեսված ազատ տեղերը խիստ սահմանափակ են:

Իսկ Ծաղկաձորի «Մուլտի ռեստ հաուսից» նշեցին, որ բոլոր տեղերը դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը ամրագրված են և ոչ մի ազատ տեղ չկա: Ծ

աղկաձորի «Մարիոթ»-ից մեզ հետ զրույցում նշեցին, որ 750 հազար դրամ արժե ամանորյա փաթեթը, որը նախատեսված է դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ի համար: Այն նախատեսված է 1-2 անձի համար: «Մարիոթ»-ից նշեցին, որ ազատ տեղերը սահմանափակ են:

«Ռոսիա» հյուրանոցից էլ ասացին, որ 2 անձի համար դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը արժեքը 550 հազար դրամ է, իսկ մինչև հունվարի 6-ը 900 հազար դրամ է, որը ներառում է գալա ընթրիք և ամանորյա ծրագիր:

«Մուլտի ռեստ հաուսից» էլ մեզ հետ զրույցում ասացին, որ 3-օրյա հանգիստն արժե 500 հազար դրամ, սակայն ոչ մի ազատ տեղ չի մնացել: