Սիրիական զինված ընդդիմությունը սկսել է հարձակվել քրդական ուժերի վրա, որոնց հետ համագործակցել է մինչև Դամասկոսի վրա վերահսկողություն հաստատելուց առաջ։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ ընդդիմադիր ուժերը առաջ են շարժվում երկրի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի ուղղությամբ։ Նրանք նաև փորձում են քրդերին քշել Դեյր էզ-Զոր քաղաքից, որը մի քանի օր առաջ իրենց վերահսկողության տակ էին վերցրել։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը փորձել է բանակցել զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ իշխանության փոխանցման շուրջ։ Այս մասին գրում է Bild-ը։
Հաղորդվում է, որ Դոհայում դեկտեմբերի 7-ին բանակցություններ են վարվել Բաշար Ասադի հրաժարականի եւ նրա՝ Ռուսաստան փախուստի շուրջ։ Ենթադրվում էր, որ իշխանության փոխանցումից հետո Սիրիայում մարտերը պետք է դադարեցվեին, իշխանությունը կանցնի անցումային կառավարությանը, իսկ հետո՝ ապստամբներին։ Այն ժամանակ Սիրիայում իշխող առաջատար ուժը պետք է լիներ թուրքամետ աշխարհիկ «Սիրիական ազգային բանակը», այլ ոչ թե իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը: Սակայն ծրագիրը չիրագործվեց, եւ Ասադը հեռացավ երկրից անհայտ ուղղությամբ։
Նոյեմբերի 28-ին հաղորդվել է, որ Սիրիայի զինված ընդդիմադիր խմբավորումները, այդ թվում՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի զինյալները, խոշոր հարձակում են սկսել կառավարական զորքերի դեմ Հալեպի նահանգի արևմտյան շրջաններում։ Գրավելով Հալեպ քաղաքը՝ հաջորդ մեկուկես շաբաթվա ընթացքում նրանք գրավեցին Հոմսը, Համան և մոտեցան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին։ Բացի այդ, քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) վերահսկողության տակ են վերցրել Դեյր էզ Զոր քաղաքը։
Դեկտեմբերի 8-ի գիշերը ընդդիմադիր խմբերը գրավեցին Դամասկոսը։ Reuters-ի փոխանցմամբ՝ մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մահացել է ավիավթարի հետևանքով:
Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին մնացել է երկրում և հայտարարել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին։
Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը գրավել էր Ասադի պալատը։
Բաց մի թողեք
«Կխեղդվեք ձեր թափած արյան մեջ. Թույլ չենք տա պղծել Արևելյան Երուսաղեմը». Էրդողան
Դատվածություն ունեցող Մարտիրոսյանը ՌԴ-ում պատգամավոր է դարձել․ Լուսանկար
Թրամփը տիկնոջ հետ պետական այցով Մեծ Բրիտանիայում է. ինչպես են դիմավորել նրանց, և ովքեր են դժգոհ