Սույն թվականի դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 22:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․00⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2,4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, ինչպես նաև Քարագլուխ, Եղեգիս և Հերմոն գյուղերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկ՝ ուշ երեկոյան, երկրաշարժ ա եղել հայաստանում, ով ա զգացել։ Ցավոք, նույն դեկտեմբերի 7-ին, 1988-ի ժամը 11։41-ի փոխարեն 22։41 ու Ջերմուկից դեպի Ադրբեջանի սահման՝ երկրիս վերքում է եղել էպիկենտրոնը։






Բաց մի թողեք
Դեկտեմբերի 5-ի աստղագուշակ․ Խուսափեք հեռավոր ապագայի վրա չափազանց շատ կենտրոնանալուց կամ հիշողությունների մեջ կորչելուց
Հունահայոց թեմի առաջնորդն աջակցություն է հայտնել Կաթողիկոսին. Լուսանկար
«Մա՛մ, միակ բանը, որ քեզ խնդրում եմ, չթուլանաս, ես այստեղ զգում եմ, որ դու թուլանում ես». Վազգեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Քարինտակում, տուն «վերադարձել»՝ 45 օր անց. Լուսանկար