Փարիզում ընթանում է հրդեհից հետո վերականգնված Աստվածամոր տաճարի բացման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, միլիարդատեր Իլոն Մասկը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և այլ քաղաքական գործիչներ։
BFMTV-ի փոխանցմամբ՝ արարողությունը պաշտոնապես սկսվել է Աստվածամոր տաճարի զանգերի ղողանջով։ Մայր տաճարի դռները բացել է արքեպիսկոպոս Լորան Ուլրիխը։ Նրան ուղեկցում էր կրոնական երթը։
Միջոցառման ներկաները ոտքի վրա երկար ծափահարել են տաճարը վերականգնող մասնագետներին ու հրդեհը մարած հրշեջներին։






Բաց մի թողեք
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․