Կիրակի, միջօրե, էմոցիոնալ շնորհանդես Արամ խաչատրյան՝ մեր մեծագույն կոմպոզիտորի Տոկատա ստեղծագործության շուրջ, իր անունը կրող ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահի նախասրահում, յուրօրինակ ու հետաքրքիր, ինչպես յուրաքանչյուր անգամ զարմացնում է հրաշալի դաշնակահար Հայկ Մելիքյանն իր պրոդյուսեր՝ Ալեքսանդր Պլատո Հակոբյանի հետ, ով նախ առաջարկում է կում թունդ խմիչք՝ սպասվող էմոցիանոլ հրավառությանը համահունչ լինելու համար։
Իսկ առիթը շնորհանդեսն էր մի տեսագրության, որ բեմադրվել է Ասատուր Քալաշյանի, իրականացվել դաշնակահար Հայկ Մելիքյանի ու պարուհի Աննա Քալաշյանի կողմից, նկարահանվել՝ Օպերային թատրոնի դահլիճում։
Օրվա բնույթին համահունչ, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը պարզաբանում է, թե ինչու է այդտեղ, որովհետև հետաքրքիր է ժամանակակից պարային բեմադրությունը անցած դարի երրորդ տասնամյակում մեր մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծած երաժշտության ներքո և կրկնակի ուրախալի է, որ այն իրականացվել է մասնավոր նախաձեռնությամբ, որովհետև պարտադիր չէ, որ ամեն բան պետությունը ֆինանսավորի, իրականացնի, մատուցի․ Պետությունը նաև խրախուսում է մասնավոր նախաձեռնությունները, ինչպիսին այս տեսահոլովակի ստեղծումն է։ Միասնաբար պետք է կարողանանք աշխատել, ստեղծել նորը, հետաքրքիրը։
Դանիլյանն ընդգծեց ու կարևորեց, որ նման հետաքրքիր միջոցառման համար օգտագոծվել է ոչ թե դահլիճ, այլ մեծ համերգասրահի նախասրահը՝ հետաքրքիր լուսավորությունով, տրամադրությամբ, ներկայացմամբ։ Նա ընդգծեց, որ վերջին շրջանում շատ են մշակութային իրադարձությունները, պարզապես պետք է ուշադիր լինել։
Իսկ ներկա արվեստասեր հանրության համար հետաքրքիր էր, թե ինչպես է անցած դարի սկզբի՝ տասնամյակներից մեկում ստեղծված դասական երաժշտությունը, որ ամենևին էլ պարային չէ, որքան միջզգային այլ հատկապես պարային դասական ստեղծագործությունները, 21-րդ դարում ներկայացվում նաև պարային բեմադրմամբ։
Պարզվում է, Արամ Խաչատրյանի Տոկատա ստեղծագործությունը պարային բեմադրություն է ունեցել ԽՍՀՄ տարիներին ու ներկայացվել ինքնաթիռի թռիչքի բեմադրման փորձով, ինչպես ներկայացրեց պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը, և մեջբերեց Արամ Խաչատրյանի խոսքերը, թե ինչպես է առհասարակ ստեղծվել այս ստեղծագործությունը․ Այդ ժամանակ ես շատ էի լսում մոտորային երաժշտություն, գուցե դա էր պատճառը, որ ես ցանկացա գրել Տոկատան։ 1932 թվականն էր և իմ Տոկատան արագորեն հանրաճանաչություն ձեռք բերեց մեզ մոտ, այնուհետև՝ արտերկրում։ Գրամբալետում Տոկատայի երաժշտության ներքո բեմադրվեց օդանավերի պարը։ Աղջիկները կանգնած էին ինքնաթիռի ձևով, իսկ աղջիկներից մեկը պտտվում էր՝ թափանիվի տեսքով, որով էլ պատկերվել է պտուտակը։ Հնարավոր է, որ պարային այս առաջին բեմադրությունը հետագայում ազդեցություն ունեցավ բալետային ժանրի հանդեպ իմ հետաքրքրության վրա։
Հետաքրքիր էր, երբ ներկայացվեց նաև տեսահոլովակի ստեղծման պատմության մասին պատմող առանձին տեսահոլովակը։
Համադրելով երաժշտությունն ու պարը Հայկ Մելիքյանն՝ իր անկրկնելի ու արտիստիկ դաշնակահարի կերպարում ու Աննա Քալաշյանը՝ դասական ու ժամանակակից բալետային պարի իր դերակատարմամբ, ստեղծել են մի ամբողջականություն՝ բեմադրություն, որտեղ երկու արվեստագետները ներկայանում են ամեն մեկը արվեստի իր ոլորտի մեծ պատասխանատվությամբ ու մեծ նվիրումով։ Այս բեմադրությունն օգնում է բացահայտել ակնդր – ունկնդրի մարդկային հոգեբանության խորքերն ու առանցքները, լի արվեստի էությամբ ու մարնեղեն հնչյուններով։
Սկզբում ներկայացվեցին նոր դասական ստեղծագործություններ դաշնակահար Հայկ Մելիքյանի ու Քալաշյան պարային դպրոցի սաների ու Աննա Քալաշյանի մատուցմամբ՝ այդ առումով նոր, ապա պրեմիերան՝ ցուցադրվեց ամռանը նկարահանված շատ գեղեցիկ ու հետաքրքիր տեսահոլովակը, որ կարող եք վայելել ստորև․
Սիմոն Սարգսյան
Բաց մի թողեք
Այսօր հրաշալի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան օրն է. Լուսանկար, Տեսանյութեր
Մեկնարկել է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» չորրորդ փուլը․ ֆրանսիական աջակցությունը՝ նաև մշակույթում. Լուսանկարներ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում. Լուսանկարներ