12/12/2024

ԱԻ նախկին նախարարին առնչվող վճռի շրջանակում մեղավոր է ճանաչվել 6 անձ, ևս մեկն արդարացվել է

Ինչպես հայտնել ենք՝ Հակակոռուպցիոն քրեական դատարանը հրապարակել է ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի գործով դատավճիռը։

Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 5 ամիս՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը։

Փիլոյանը 3 տարի ժամկետով զրկվել է որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բացի այդ, նշանակվել է տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով։

Դատական դեպարտամենտից տեղեկացնում են, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի նախատեսվում է Անդրանիկ Փիլոյանից բռնագրավել 860.000 ՀՀ դրամ:

Նույն դատավճռի շրջանակներում մեղավոր են ճանաչվել՝ Արտակ Բեյբությանը, Վիգեն Գրիգորյանը, Արթուր Օհանյանը, Վիգեն Մկրտչյանը, Հրաչյա Երեմյանը և Աշոտ Հակոբյանը։ Իսկ Արա Յաղջյանը արդարացվել է։

Վերջիններիս համար նախատեսվում են պատիժներ համապատասխանաբար․

Վիգեն Գրիգորյան՝ ազատազրկում 8 տարի,
Արտակ Բեյբության՝ ազատազրկում 1 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,
Վիգեն Մկրտչյան՝ տուգանք՝ 300․000 ՀՀ դրամի չափով, ազատազրկում՝ 2 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,
Հրաչյա Երեմյան՝ տուգանք՝ 500․000 ՀՀ դրամի չափով,
Աշոտ Հակոբյան՝ տուգանք՝ 1․000․000 ՀՀ դրամի չափով։

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ ստացման օրվանից մեկամսյա ժամկետում։