12/12/2024

Կրակոցներ Երևանում. դատախազը փորձել է կանխել կրակողի փախուստը․ ինչեր են հայտնաբերվել դեպքի վայրում

Դեկտեմբերի 10-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 1 պարկուճ և տղամարդու աջ ոտքի մարզական կոշիկ։ Ֆոտոլրագրողը հայտնել է, որ դեպքի վայրում, երբ կրակոցներ ե

ն հնչել, այդ պահին նշված վայրով անցնող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազը, իր ավտոմեքենան կանգնեցրել է ռուսական համարանիշներով ավտոմեքենայի առաջ, որից հենց կրակոցներ են արձակվել: Վարորդը, ով երիտասարդ տղա է եղել, ավտոմեքենան վարել է դատախազի ուղղությամբ և դիմել փախուստի։

Փախուստի են դիմել նաև ևս 2-3 ավտոմեքենաներ։ Նշված ավտոմեքենաներից երկուսի համարանիշներն արդեն իրավապահներն ունեն, սակայն այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չի հրապարակվում:

Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ։