Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ռուսական լրատվամիջոցներից մեկին հարցազրույց եք տվել, սակայն այն գրեթե եթեր չի գնացել:
«Հրապարակը» գրում է․ Սրբազանը հաստատեց այդ տեղեկությունը, ասաց, որ մոտ 3 ամիս առաջ՝ սեպտեմբերին, Известия լրատվամիջոցն իրեն հրավիրել է հարցազրույցի: Այն տեւել է գրեթե 40 րոպե, սակայն եթեր է գնացել ընդամենը մեկ րոպեանոց տեսանյութ:
«Ես Մոսկվայում էի, իմացել են, որ այնտեղ եմ, հարցազրույց են վերցրել: Ոչ այնքան իրենց հաճելի պատասխաններ եմ տվել երեւի, դրա համար 40 րոպե տեսագրեցին՝ մեկ րոպեն էլ ցույց չտվեցին»,- ասաց Միքայել արքեպիսկոպոսը։
Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞ր հատվածն են հրապարակել. պարզվեց՝ հայ առաքելական եւ ռուս ուղղափառ եկեղեցիների՝ խաղաղություն հաստատելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին խոսքն են միայն հրապարակել: Իսկ ի՞նչ հարցեր են տվել, ի՞նչ է Սրբազանը պատասխանել, որ ռուսական լրատվամիջոցի դուրը չի եկել։ «Ամեն ինչի մասին էլ խոսել ենք, Ռուսաստան-Ուկրաինա, Ռուսաստան-Հայաստան, ամեն ինչ էլ խոսել ենք: Որոշ քննադատական բաներ ասել եմ, բայց միայն քննադատություն չի եղել: Իրենք իրենց հարցերին ուզած պատասխանները չստացան՝ չհրապարակեցին»։
Բայց դժվարացավ հիշել, թե կոնկրետ ինչ հարցեր էին: Ասում են՝ Անդրանիկ Թեւանյանն է միջնորդել, որ իրենից հարցազրույց վերցնեն։ «Կարող է եւ միջնորդել է, ես տեղյակ չեմ` ով է միջնորդել»:
Բաց մի թողեք
Զզվում են, թե՝ վախենում
Գյումրեցիները գուցե նախընտրեցին ինձ տեսնել ԱԺ պատգամավորի կարգավիճակում․ Ինքնամխիթարանք
ՔՊ-ից ոչ մեկը չանցավ, թող գնան դա վերլուծեն