«Բանակցողը տեղյա՞կ է, որ կա ցամաքային երկրների /landlocked countries// երեք համաձայնագիր, որոնց միացել է Թուրքիան, միացել է նաև Հայաստանը։ Հայաստանը կարող է պահանջել, որ սահմանը բացեն, ոչ թե խնդրել յաթաղանի երկրից։ Եվ դրանով հակակշռել այն ճանապարհը, որն ուզում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը։
Տնտեսագետն ասում է, որ ինքն այս տարի մասնակցել է Հայաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային վերաբերող հարցերով յոթ հանդիպումների։
Դրանք եղել են այնպիսի բարձր շրջանակներում, որից հետո, ըստ նրա, արդեն գալիս է որոշում կայացնողների բարձր մակարդակը։ «Քմծիծաղում են, թե իսկ ձեր պաշտոնական դեմքերն ինչո՞ւ այդ մասին չեն խոսում»,- հավելում է նա։
Անդրադառնալով մեր երկրի տնտեսության աճին՝ Թաթուլ Մանասերյանը հիշեցնում է, որ դա եղել է վերաարտահանման շնորհիվ, և հարց է բարձրացնում, թե ինչ է անելու Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմից հետո․ «Պետք չէ պայծառատես լինել տեսնելու համար, որ 2025 թվականը ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման տարի պետք է լինի։ Հետո ի՞նչ պետք է անի Հայաստանը»։
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել, որ չկա ոչ թե կոնֆլիկտը, այլ Ղարաբաղը
Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան (տեսանյութ)
«Նարեկս շատ էր սիրում կյանքը, նրա ձայնը, ծիծաղն ականջներիս մեջ է». կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանն անմահացել է 2023 թ. մայիսի 12-ին Սոթքի մարտական դիրքում. Լուսանկարներ