Թբիլիսիում գլխավոր տոնածառի լույսերը վառվել են առանց տոնակատարության:
«Այս անգամ միացվելու են մայրաքաղաքի գլխավոր տոնածառի և քաղաքի մնացյալ տոնական լույսերը՝ առանց որևէ միջոցառման։ Ամանորը բոլորի սիրելի պետական տոնն է, և ոչ ոքի թույլ չի տրվի խլել ուրախության ու երջանկության զգացումը մեր երեխաներից ու համաքաղաքացիներից։ Թբիլիսին լինելու է Ամանորի ամենագեղեցիկ քաղաքը»,- ավելի վաղ հայտարարել էր Կալաձեն։
Խորհրդարանի շենքի մոտ, որտեղ տեղադրված է տոնածառը, բողոքի ցույց է ընթացել: Տոնածառի վրա հայտնվել է պաստառ՝ «Վրաստանն ազատ և անկախ է» գրառմամբ։
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ Վրաստանի գլխավոր տոնածառը պետք է վառվեր շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, սակայն, որ ընդդիմության հանրահավաքի պատճառով չեղարկել է խորհրդարանի դիմաց տեղադրված գլխավոր տոնածառի վառման արարողությունը և հետաձգել տոնական միջոցառումը։
Բաց մի թողեք
Վրաստանը կարող է զրկվել ԵՄ երկրների հետ ազատ վիզային ռեժիմից
Կշարունակեմ խոչընդոտել «F-35» կործանիչները Թուրքիա մատակարարելուն․ Ռիշ
Մենք չենք վստահում հրադադարի ռեժիմին. Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադե