Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը (շիշ բռնող) վերջին շրջանում ակտիվացել է սոցիալական ցանցերում։
Հրապարակ թերթը գրել է. Նա նախ լուսանկար հրապարակեց` ցույց տալով, թե ինչ տեսք ունի 2,3 միլիոն դոլարը` հպարտանալով, որ այն իր հեղինակած օրենքի կիրառման արդյունքում է լցվել պետական բյուջե։
Հիմա էլ ռեպորտաժ է նկարել` համալիրի հարակից տարածքում գտնվող մի լքված սրճարանի մասին։ Նա իր խոսքում նշում է, որ նման սրճարան կա, մինչդեռ այն նախկինում է եղել սրճարան եւ այժմ, մեղմ ասած, անմխիթար վիճակում է։
Սարգսյանը ռեպորտաժում պատմում է, որ այդ տարածքը պետական գույք է, ապա խնդրում է` մեկնաբանությունում նշել` կցանկանա՞ն գույքը տրվի վարձով, որի միջոցները կուղղվեն պետական բյուջե։
Չխոսենք պատգամավորի ոչ պրոֆեսիոնալ ռեպորտաժի մասին, հարցն այն է, որ պատգամավորն իր բանուգործը թողած, զբաղված է գովազդ նկարելով` պետական բյուջեն լցնելու համար։ Իհարկե կարելի է սրա մասին խոսել, բարձրաձայնել ԱԺ֊ում, բայց գովազդային ռեպորտաժ նկարելը հաստատ պատգամավորի գործառույթներից չի բխում:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում