«Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանն ազատման դիմում է գրել: Ներքին գործերի նախարարությունը շտապել է տեղեկացնել, որ ոստիկանապետի պաշտոնանկությունը կապված չէ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական Արմեն Մարկոսյանին թմրանյութ պահելու, օգտագործելու եւ շրջանառելու կասկածանքով բերման ենթարկելու աղմկոտ թեմայի հետ:
«Իրավունք» օրաթերթը գրում է. Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների, նրա մեքենայում դեկտեմբերի 16-ին հայտնաբերել էր մեծ քանակի մարիխուանա ու վերջինիս ձեռքերն ոլորած բերման էին ենթարկել:
Իսկ «Իրավունք»-ի աղբյուրներն այլ բանի մասին են փաստում: Ասում են, թե ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը շատ ավելի ուշագրավ բացահայտումներ է արել, ինչն ամենեւին ձեռնտու չէ ոչ միայն մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանին, այլ նաեւ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին:
Նույն Սերգեյ Մարտիրոսյանի շնորհիվ ժամանակին բացահայտվել է, որ մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանի զարմիկը եւս թաթախված է թմրանյութ պահելու, օգտագործելու եւ շրջանառելու մեջ եւ արդեն մեկուկես տարի է կալանավորված է:
Իսկ հիմա, ըստ էության, ոչ միայն մարզպետի օգնականի վերաբերյալ է բացահայտում եղել, այլ նաեւ ոստիկանապետը տեղյակ է մարզպետի ինչ-ինչ մութ պատմություններից:
Այսպիսով՝ մարզպետարանում խիստ լարվել են ոստիկանապետի դեմ ու ամեն ինչ անում են, որ դիմում գրի ու հեռանա: Նա էլ, առանց վարանելու, գրել է` վստահ լինելով, որ, միեւնույնն է, ճիշտը ինքն է»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները