«Գլխավոր դատախազը հունվարի 20-ին կգա ԱԺ ու կառաջարկի Հովիկ Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից, որից հետո նրան կա´մ կկալանավորեն, կա´մ կենթարկեն տնային կալանքի: Այս մասին հայտարարել է Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճաղարյանը:
«Իրավունք» օրաթերթը գրում է. Սակայն, ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, ՔՊ-ականները պահանջել են Փաշինյանից՝ պատժել Աղազարյանին հենց այս տարվա մեջ, համաձայնել են գալ արտահերթ նիստի։ Մասնավորապես, բեմ է բարձրացել Վահագն Ալեքսանյանը՝ պահանջելով անհապաղ լուծել Աղազարյանի կալանքի հարցը, թե բա արդեն «շատ է սկսել բերանը շաղ տալ՝ թիմը վարկաբեկելով աջ ու ձախ»։
Նրան միացել են մի քանի պատգամավորներ: Ասում են նաեւ, որ Փաշինյանը թիմի անդամներին խոստացել է, որ մինչեւ տարեվերջ Աղազարյանի անձեռնմխելիության հարցով դատախազը կմտնի ԱԺ»:
Բաց մի թողեք
Անժելա Թովմասյանը պետք է ներողություն խնդրի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից և վճարի. Դատարանը հրապարակել է վճիռը
Բանակում 7 ինքնասպանություն է եղել
Հայկ Սարգսյանը գովազդ է նկարում լքված սրճարանների մասին