Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին՝ Գոռ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի կողմից մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է ԱՊՀ երկրների Հակաահաբեկչական կենտրոնում ՀՀ լիազոր ներկայացուցիչ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նշենք, որ ավելի վաղ՝ 2020 թ. հունիսից մինչև ս. թ. օգոստոս Գոռ Միրզոյանը ՌԴ-ում ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչն էր: Գոռ Միրզոյանը ԱԱԾ աշխատակից է, որը երբեք չի զբաղվել օպերատիվ աշխատանքով:
Փոխարենը, ինչպես կես կատակ կես լուրջ խոսում են համակարգում, ունի ավելի կարևոր «արժանիքներ» և լուրջ ֆինանսական հնարավորություններ, ինչպես իր հայրը: Հիշեցնենք, որ նրա հայրը ՀՔԾ-ն ղեկավարել է 2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո այդ թեմայով հարցաքննվել է։






Բաց մի թողեք
Իշխանությունը պատրաստվում է 2026-ի ընտրություններին. ովքեր են համակարգում աշխատանքները
Ինչ է հայտարարագրել մարդկանց իր հետ ֆեյք պատարագի տարած եւ վարքագծի կանոնների կոպիտ խախտում թույլ տված համայնքապետ Սափեյանը
Այսօր մեկնարկում են 2026 թվականի բյուջետային լսումները. ովքեր կներկայանան ԱԺ