Ըստ կլիմայական նորմայի՝ օդի միջին ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին -2.4°C է, ձյան ծածկույթի միջին բարձրությունը`5սմ: Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
«Երևանի դիտարկումների պատմության մեջ ամենացուրտ դեկտեմբերի 31-ը եղել է 1953 թվականին, երբ նվազագույն ջերմաստիճանը եղել է -24.9°C,իսկ ամենատաքը` 2017 թվականին երբ օդը տաքացել է մինչև + 14.0°C։ Ամենացուրտ հունվարի 1-ը գրանցվել է 2007 թվականին, երբ նվազագույնը եղել է −24.1°C, իսկ ամենատաքը՝ է 2010 թվականին՝ +12.7°C։
Ամենաձնառատ Նոր տարին եղել է 1994-1995 թվականներին, երբ ձյան ծածկի բարձրությունը հասել է 20-24սմ-ի»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Ապրիլի 18-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ հնարավոր է հավասարակշռություն գտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպս Ժամկոչյանին