23/12/2024

Ինչո՞վ է զբաղված ՊԵԿ նախկին նախագահը

«Մեկ ամիս առաջ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանը քոնսալթինգային ընկերություն է բացել, որով մասնավոր ծառայություններ է մատուցելու ցանկացողներին:

«Հրապարակ» թերթը գրում է. Նա Լինքեդինում հայտարարություն է զետեղել. «Ուրախ ենք հայտարարելու մեր նորաստեղծ ընկերության՝ «Բադասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի գործարկման մասին՝ Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ։ Սա նշանավորում է հետաքրքիր ճամփորդության սկիզբը, մենք ցանկանում ենք նորարարական լուծումներ եւ բացառիկ ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին»:

Նաեւ ներկայացրել է իր ընկերության աշխատակիցներին, որոնք կորպորատիվ իրավունքի, հարկային գործարքների, փորձաքննությունների եւ այլ ծառայություններ պետք է մատուցեն հաճախորդներին: Ի դեպ, երեկ ծնվել է Ռուստամ Բադասյանի առաջնեկը»: