Շիրակի մարզում իմ ղեկավարության ժամանակահատվածում բացմաթիվ կարևոր ծրագրեր կարողացանք իրականացնել, դրանց մի մասն էլ դեռ ընթացքի մեջ ու ավարտական փուլում են։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Մուրադյանը որպես մեծ ձեռքբերում նշեց, որ նախորդ տարի մարզի համայնքները սեփական եկամուտները 1մլրդ 440մլն դրամով ավել են կատարել և վստահ է, որ 2024-ն ամփոփելիս ևս դրական արդյունք կունենա մարզը։
«Կարևորն այն է, որ Շիրակի մարզը դրված է ռելսերի վրա և համաչափ զարգանում է։ Սա նույնպես ձեռքբերում է»,- ասաց Մուրադյանը
Ինչու հրաժարականի դիմում գրեց Մուշեղ Մուրադյանն ու արդյո՞ք Կառավարության նիստի գնալիս, տեղյակ չէր իր պաշտոնանկության մասին։
«Այստեղ հարցը ոչ թե պաշտոնանակ լինելն է, այլ ներթիմային վերադասավորումներ են և ես ինքս այդ ժամանակ որոշեցի աշխատանքից ազատման դիմում ներկայացնեմ, ինչը բնակական, նորմալ երևութ է»,- ասաց Մուրադյանը։
SMS ստացել եք՝ հարցին ի պատասխան, նախկին մարզպետն ասաց՝ ոչ,․ եթե նման բան լիներ, չէր թաքցնի, կասեր։
Ուր է գնալու Մուշեղ Մուրադյանը, որ կառույցում և ինչ պաշտոն է զբաղեցնելու։
Ասաց՝ այս պահին չի խոսի այդ մասին։
«Առաջիկայում կհանդիպենք»,- ասաց Մուրադյանը։
Նախկին մարզպետն վստահեցրեց՝ թիմից նեղացած չէ, մշտապես սատարել է իր թիմին, շարունակելու է նույն կերպ առաջ շարժվել։
Արդյո՞ք Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը Մուրադյանի սրտով է։ Հարցին պատասխանելով, վերջինս ասաց՝ իր համար կարևոր է փրայմերիզի ներդրման գաղափարը
«Ներդրվեց ժողովրդավար մեթող, ներքին ընտրության ձև էր, որի արդյունքում էլ վարչապետը ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց։ Այո, միանշանակ իմ սրտով է»,- ասաց Մուրադյանը։
Հիշեցնենք՝ Կառավարության՝ դեկտեմբերի 12-ի նիստում հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել:
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ