Նիկոլ Փաշինյանն «Արմենպրեսին» տված հարցազրույցում, արձագանքելով Իլհամ Ալիևի հայտարարություններին, անդրադարձել է նաև հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային:
«Մեր գնահատմամբ՝ մենք գտել ենք լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Եվ այդ լուծման առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին ու սպասում ենք նրանց դրական արձագանքին:
Երբ այդ արձագանքը լինի, անհրաժեշտ կլինի արագ պայմանագիր ստորագրել և անցնել երկաթուղու կառուցմանը», -հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա դեռ մի քանի շաբաթ առաջ էր հայտարարել Ադրբեջանին փոխանցված առաջարկների մասին: Եթե առ այսօր չկա Ադրբեջանի պատասխան, ապա դա նշանակում է, որ այն, ինչ առաջարկել է Երևանը, Ադրբեջանը համար առավելագույնը կարող է ընդունելի լինել մասամբ և Բաքուն թերևս Երևանին կարձագանքի այսպես ասած իր «ուղղումներով»:
Իսկ, հաշվի առնելով Ադրբեջանի առավելապաշտությունը, որ դրսևորվում է թերևս ցանկացած քայլում, մեծ հավանականությամբ Բաքվի պատասխանը թերևս լինելու է բացասական: Իհարկե, հայտնի չէ Երևանի առաջարկի բուն բովանդակությունն ու մանրամասները, սակայն դատելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, խոսքը վերաբերում է որոշակիորեն հավասարակշռված մոտեցման: ՍակայնԱդրբեջանը հակված չէ որևէ հավասարակշռված համաձայնության:
Եվ դա առավել ևս հաղորդուղիների ապաշրջափակման հարցում, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներից զատ, առկա է նաև աշխարհաքաղաքական ռազմավարական մրցակցությունը: Երևանն իր առաջարկով, իհարկե, ձգտում է մեղմել այդ մրցակցության մթնոլորտային ճնշումն ու դրանից բխող ռիսկերը, սակայն Ադրբեջանի մոտիվը հակառակն է, քանի դեռ Բաքուն իրեն համարում է ուժեղ կողմ, քանի դեռ համարում է, որ ուժերի բալանսն իր օգտին է:
Բաց մի թողեք
Երուսաղեմը մի քանի հարյուրամյակ գտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ, կկրկնվի պատմությունը
Ի՞նչ կարևորագույն ուղերձ է Ալիևին հղել Էրդողանը, որ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետը հարկադրված է եղել նրան «գտնել» Շուշիում
ՔՊ-ականի քուչի բազար․ «Ստի էլ … կասկածողի էլ …»․ Ում է ուղղված