Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․
«45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզի կենտրոնում «ճամփու դրեցին» Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան՝ զբոսաշրջության հարցերով կցորդ Յըլմազ Չոլպանին։ Լուսանկարում կանգնած եմ ճիշտ դեպքի վայրում՝ Եղյուսյան դաշտերի պողոտա 99 հասցեում։
Եթե 1991 թ․ կամ գոնե 1998 թ․-ից հետո Հայաստանի ներսում հանրահռչակվեր Հայ Դատի հարցում Սփյուռքի մղած պայքարը, եթե «Շանզ Էլիզեն» թարգմանվեր՝ ըստ հայերենի վկայված ավանդության՝ «Եղյուսյան դաշտեր», և եթե փարիզյան այդ պողոտան լիներ նաև այս գործողության հերոս(ներ)ի գործը հիշատակելու վայր, ոչ թե միայն եվրոկալբասիստական «գմփարան», ապա ո՛չ 2018 թ․-ը կլիներ, ո՛չ 2020 թ․-ը, ո՛չ էլ առավել ևս 2023 թ․-ը։
Հայաստանի անկումը հետևանք է բացառապես գաղափարազրկության, և Հայաստանի զարթոնքն սկսելու է բացառապես գաղափարական զարթոնքով»։
Բաց մի թողեք
Ռուսաստանն ու Իրանը չեն վստահում Փաշինյանի իշխանությանը. Օսկանյան
«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». դիմում Աննա Վարդապետյանին
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին