18/02/2026

Արցախի կամերային նվագախմբի անդրանիկ համերգն էր Երևանում․ Լուսանկար

komitas KAMERAYIN ERAJSHT
Այսօր Արցախի կամերային նվագախմբի անդրանիկ համերգն էր Երևանում։ Արցախի կորստից հետո Կամերային նվագախմբի երաժիշտների մի մասը համախմբվել է հարգարժան, տաղանդավոր ու աշխարհահռչակ երաժիշտներ Հասմիկ Պապյանի եւ Նարեկ Հախնազարյանի առաջնորդությամբ ու ՀԲԸՄ աջակցությամբ, ինչպես 2004 թ.-ին Ստեփանակերտում … Եվ ահա Արցախ կամերային նվագախումբը Կամերային երաժշտության տան հրաշալի բեմում է ու Մոցարտ, Չայկովսկի, Կոմիտաս ու Ասլամազյան է նվագում ընտրագույն թավջութակահար, դիրիժոր Նարեկ Հախնազարյանի գեղարվեստական ղեկավարությամբ ու դիրիժորությամբ։ Շնորհավորանքներս … Չգիտեմ դահլիճում արվեստասեր, արվեստագետ, արցախցի երբեմնի պետական պաշտոն զբաղեցնող ու քաղաքական գործիչներն ինչպես, նվաստս շատ հուզված էր, դասական գոհարների հնչյունների ներքո Արցախի սաղարթախիտ անտառների փարթամ կանաչն էր, Թարթառ գետը, Վաղուհասի դիրքերը … Առայժմ այսքանը, հաջորդիվ կլինի նաև ավելի մանրամասն ու որակյալ լուսանկարներով ․․․ May be an image of 6 people, violin and clarinet

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.