Թեպետ իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում ուղիղ ձեւակերպում չկա 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելու մասին, սակայն կա մի ձեւակերպում, որը ներառվել է բացառապես այդ նպատակով, եւ ակնհայտ է, որ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն կա դրա վերաբերյալ:
«Հրապարակը» գրում է․ «Միջազգային իրավունքի համաձայն՝ կողմերը երաշխավորում են բոլոր քաղաքացիների՝ անկախ նրանց կրոնական, ռասայական, լեզվական պատկանելությունից, հավասարությունը։ Անկախ նրանց քաղաքացիության պատկանելությունից, առանց կանխակալ վերաբերմունքի պետք է ապահովել նրանց մշակութային իրավունքները, կրոնական դրսեւորումները»։
Այսինքն՝ տողատակերում ասվում է՝ եթե ադրբեջանցիները գան Հայաստան, չհամարձակվեք ճնշել նրանց: Մեր աղբյուրները պատմում են նաեւ, որ Ալիեւի այս պահանջը Փաշինյանը, դեռեւս անցած տարվանից սկսած, առնվազն մի քանի անգամ քննարկել է փակ նիստերում, եւ դա, կարելի է ասել, միակ կետն է, որի դեմ որոշ ՔՊ-ականներ ընդվզել են: Եվ քանի որ այս կետն այնուամենայնիվ մնացել է, իշխող ուժում չեն բացառում, որ այդ ընդվզողներից ոմանք նույնպես կմեկուսացվեն թիմից, կամ նրանց դեմ կոմպրոմատներ կդրվեն, որ նրանք այլեւս ծպտուն չհանեն։
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան