Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունել է աշխատանքային ժամերի կրճատման նախագիծը։ Կոնֆեդերացիան տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է․ «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում և սատարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, քանի որ՝
– աշխատանքային ժամերի կրճատումը կնպաստի աշխատանքի որակի բարձրացմանը, աշխատողների հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանմանը և կյանքի որակի բարելավմանը։ Երբ աշխատողներն ունենան բավարար հանգստի ժամանակ, նրանք կարող են վերականգնել իրենց ուժերը և ավելի արդյունավետ աշխատել իրենց աշխատանքի ժամերին։
– Սա գործուն քայլ է դեպի սոցիալական բաղադրիչը, ինչը սահմանադրական պարտավորություն է, քանի որ Հայասատանի Հանրապետությունը սոցիալական պետություն է։
– Գործատուները պարտավոր են ապահովել արժանապատիվ աշխատանքային միջավայր և կազմակերպել աշխատանքի այնպիսի բաշխում, որի արդյունքում աշխատողը կարող է արդյունավետ իրականացնել իր գործառույթն ավելի նվազ աշխատանքային ժամերի ընթացքում։
– Ցածր և գնաճի հետ անհամաչափ աշխատավարձերի, պայմաններում, ամենաշատ արձանագրվող խախտումներից են աշխատողների գերծանրաբեռնվածությունը, փոխարինող աշխատողներ չներառելը, անգամ աշխատողի՝ ամենամյա կամ չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակ փոխարինող աշխատողը շատ դեպքերում ստիպված է լինում կատարել կրկնակի աշխատանք և չփոխհատուցվել։
– Ինչ վերաբերում է տոնական և ոչ աշխատանքային օրերի կրճատմանը՝ սա նույնպես աշխատողին ի վնաս և գործատուներին կրկնակի շահույթ ստանալուն է հանգեցրել, քանի որ այն ոլորտներում որտեղ աշխատում են անընդմեջ, տոնական և ոչ աշխատանքային օրերին, գործատուներն ավելի պակաս են վարձատրել։ Եվ եթե անգամ տեղի է ունեցել ՀՆԱ –ի աճ, ապա այն համարժեք չի բաշխվել աշխատողների միջև։
– Հետևաբար, այս քաղաքականությունը չի հանգեցրել Հայաստանում ապրող և աշխատող քաղաքացու բարեկեցության բարձրացմանը, հակառակը անհավանական գնաճի պայմաններում աշխատավարձերը չեն ինդեքսավորվում և ՀՀ-ում շարունակում է բարձր մնալ աշխատող աղքատների թվաքանակը;
– Այսիպիսով ոչ մի կերպ քաղաքացին իր վրա չի զգում արձանագրված
ՀՆԱ-ի աճը։
Բացի այդ երկարատև աշխատանքային ժամերը և աշխատանքային ծանրաբեռնվածությունը հանգեցնում են հոգեբանական և ֆիզիկական հոգնածության և լարվածության, որի արդյունքում ավելանում են աշխատավայրերում դժբախտ դեպքերը, այդ թվում՝ մահվան ելքով, և մասնագիտական հիվանդությունները․ մինչդեռ ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»:
Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս նույն աշխատանքն իրականացնել արագ և արդյունավետ։ Սա նշանակում է, որ աշխատելու համար անհրաժեշտ է ավելի քիչ ժամանակ։
Ինչ վերաբերում է ՀՆԱ -ի աճին՝ այն ավելի շատ պայմանավորված է ինտենսիվ միգրացիոն հոսքերով և արդյունավետ քաղաքականությամբ այդ ոլորտում և այլ գործընթացներով, քան տոնական, ոչ աշխատանքային օրերի քանակի կրճատմամբ։
Արհմիությունները սատարում են այս նախագիծը, քանի որ պետության սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի կենսամակարդակի բարձրացմանը, և առաջին հերթին պետք է հաշվի առնվի ՀՀ-ում ապրող և աշխատող քաղաքացու բարեկեցությունը, այլ ոչ միայն բիզնեսի շահը։
Ցանկացած բիզնես և տնտեսություն չի կարող զարգանալ առանց աշխատող մարդու, և ի վերջո, պետք է ընդունել, որ աշխատողը գործիք չէ և արժանի է արժանապատիվ աշխատանքային պայմանների և կյանքի։
Միայն արժանապատիվ աշխատանքով ապրող և աշխատող քաղաքացիներն են կարող ապահովել պետության անվտանգությունը և կայունությունը, միայն այդ դեպքում է հնարավոր սոցիալական արդարություն։ Այս մոտեցումն այլընտրանք չունի»։
Բաց մի թողեք
Հանրապետության մետրոյի տարածքում հերթական օրինակ, թե ինչպես համակարգը չի գործում քաղաքացիների շահերի համար
Ռուս հայտնի երգիչ Օլեգ Գազմանովը խարդախության մեջ մեղադրվող Գևորգ Սարգսյանին է տվել ամբողջ գումարը
Ահազանգ, կինը պնդում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցը չի ցանկանում հանել իր մեքենայի կալանքը