Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել։
Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում գործող ավտոմեքենաների անվադողերի վերանորոգման կետերից մեկում ոմն Ա.-ն սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջկա նկատմամբ։
Ստացված օպերատիվ տվյալները իրացնելով՝ իրավապահները պարզել են, որ ոմն Ա.-ն Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Հ․-ն է, իսկ անչափահասը Երևանի բնակիչ 10-ամյա աղջիկ է։
Տղամարդը նշված հասցեից ձերբակալվել և տեղափոխվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Բաց մի թողեք
Հարկատուներիս հաշվին գոյություն ունեցող Հանրայինը Ամենայն Հայոց կաթողիկոսին «պրիզնատ» չի գալիս
2025թ․ լրատվամիջոցների դեմ 67 մլն դրամ պահանջով հայցադիմումներ են ներկայացվել
ԵԱՀԿ-ն սկսել է Մինսկի խմբի և դրա հետ կապված ինստիտուտների լուծարումը. գործընթացի ավարտի ժամկետ է նշվել