«Բացի հարկային եկամուտների գրանցած բարձր արդյունքներից՝ կարևոր է խոսել մի քանի առանցքային ցուցանիշների մասին. մասնավորապես մենք կարողացել ենք զուգահեռ նաև հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ»:
Այս մասին 2025-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Դա 4.2 տոկոսով ավելի է անցած տարվա համեմատ: Այստեղ առանձնակի աչքի է ընկնում հիփոթեքի գծով եկամտային հարկի վերադարձը, որը հասել է բավական բարձր ցուցանիշի՝ 95.6 մլրդ դրամի կամ անցած տարվա նկատմամբ 39.4 տոկոսով աճ»,- նշել է նա:
Հաջորդ ցուցանիշը, ըստ Հակոբյանի, որի վրա ուղղակի և անուղղակի ազդեցություն ունի ՊԵԿ-ի գործունեությունը, աշխատատեղերն են:
«Ունենք բավական բարձր ցուցանիշներ՝ 823 հազար աշխատատեղ 2025 թվականի վերջի դրությամբ, որը 5.7 տոկոսով ավելի է 2024 թվականից, և կարելի է ասել՝ Կառավարության ամբողջ հորիզոնի համար մոտ 300 հազար աշխատատեղեր են ստեղծվել: Միջին եկամուտը 401 հազար 400 դրամ է, որը 6 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշից»,- ասել է Էդուարդ Հակոբյանը:






Բաց մի թողեք
Մոդուլյար ռեակտորներ կլինեն, ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր
Brexit-ի հետ կապված հաշվեհարդարի ժամանակը. Լուսանկարներ
Մակրոնը վաճառում է «Արտադրված է Եվրոպայում» տեսլականը, որին Մերցը և Մելոնին չեն հավատում