18/02/2026

Իլոն Մասկը Ամանորի գիշերն անցկացրել է Թրամփի նստավայրում

Ilon Mask
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում, նրանք պարել են իրար կողքի։ X սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել, որը մեկնաբանել է անձամբ Մասկը, որտեղ երեւում է, թե ինչպես է ձեռներեցը պարում Թրամփի հետ։ Օգտատերը տեսանյութը մակագրել է, որ հաջորդ չորս տարիները «անմոռանալի» են լինելու։ «Լավ ժամանակներն առջևում են», – պատասխանել է Մասկը: Մեկ այլ տեսանյութ, որին արձագանքել է ձեռնարկատերը, ցույց է տալիս, որ Մեյ Մասկը՝ Մասկի մայրը, և ԱՄՆ նորընտիր նախագահ Մելանյա Թրամփի կինը նույնպես Մար-ա-Լագոյում են եղել։

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.