Հունվարի 3-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։
Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, պարզվել է, որ 2025թ.-ի հունվարի 1-ին ազգությամբ 3 հնդիկներ Հուսանդիպը, Բլիհարջուտը, Տրնջիտն ապօրինի մուտք են գործել Այգեկցի 97/1 հասցեում գտնվող ազգությամբ մեկ այլ հնդիկ Ակաշի ժամանակավոր բնակության վայր: Նրանք ծեծել են վերջինիս՝ պահանջելով գումարի տեղը հայտնել, որից հետո իմանալով գումարի տեղը Հուսանդիպը վերցրել է Ակաշին պատկանող 200,000 դրամը և մյուս անձանց հետ դիմել փախուստի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանների ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ Ակաշը նշված հասցեում բնակվող 27-ամյա Ակաշ Լքնպալ Աշոկ Կումարին է, Հուսանդիպը՝ 24-ամյա Հուսանդիպ Ռաջկումարին, Բլիհարջուտը՝ Մանուշյան փողոցի 36-ամյա բնակիչ Բլիհարջուտ Սինգհ Ռաջիտ Սինգհը, իսկ Տրնջիտը՝ Կոմիտասի պողոտայի 28-ամյա բնակիչ Տրնջիտ Սինգհ Մուկան Սինգհը:
Հունվարի 3-ին Ակաշ Կումարին հրավիրվել Է ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն և ներկայացրել կատարվածը, իսկ նույն օրը ժամը 17։30-ի սահմանում Երևան քաղաքի տարբեր հասցեներից Բլիհարջուտ Սինգհը, Հուսանդիպ Ռաջկումարին և Տրնջիտ Սինգհը ավազակային հարձակում և բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ « Mercedes G»-ի վարորդը, ով գտնվում էր հետախուզման մեջ, չկարողացավ պարեկներից խույս տալ անգամ անցնելով կարմիր լույսերի տակով․ Լուսանկար
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն
Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ