Հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 17։40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս Մ11 ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Վաղաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են «Honda» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։



Բաց մի թողեք
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են․ Լուսանկար
«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին ու կոտրել դրանք․ Լուսանկար
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. Լուսանկար