Հունվարի 6-ին Վանաձորի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Կրակոցների հետևանքով կա տուժած, որը վիրավորում է ստացել ձեռքի շրջանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրն այժմ սահմանազատված է և փակ երթևեկության համար, աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետը:
Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր, քարեր, որոնց վրա եղել են արնանման հետքեր, կայանված «Volkswagen» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ՝ Տերյան փողոցի հատվածում, որոնց վրա նույնպես եղել ենմարնանման հետքեր։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Խուզարկել են Էջմիածնի նախկին ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի տունը
Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների քրգործը դատարանում է