Իրանը ողջունում է տարածաշրջանում փոխադրումների ոլորտում համագործակցության ընդլայնումը, սակայն երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն:
Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային՝ պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, փոխանցում է Tasnim-ը:
«Իրանի դիրքորոշումը հստակ է»,- ընդգծել է նա:
Ըստ խոսնակի՝ ՀՀ իշխանությունները բազմիցս պատրաստակամություն են հայտնել ապաշրջափակել բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները, սակայն ընդգծել են, որ դրանք պետք է լինեն տվյալ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո:

Բաց մի թողեք
Ես քվեարկեցի, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով. Զուրաբյան
Քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է թուրք ընտրողի. Տեսանյութ
Եվրոպայից ժամանած քաղաքացիներին չէին թողնում մասնակցել ընտրությանը