08/01/2025

Նիկոլա Տեսլա․ Քիչ հայտնի փաստեր հանճարեղ ու խելահեղ գիտնականի կյանքից․ Լուսանկարներ

Այսօր՝ հունվարի 7-ին, Նիկոլա Տեսլայի ծննդյան օրն է, ով էր նա՝ գիտնականն ու տարօրինակը․

Նիկոլա Տեսլան՝ հանճարեղ գյուտարար և բավական էքսցենտրիկ անձնավորություն էր։ մարդ, գիտնական ո հրեշ, որ ծնվել է կայծակի ժամանակ։

Դա 1856թ. հուլիսի 10-ի գիշերն էր և մանկաբարձուհին, ով ընդունում էր ծնունդը, դա համարեց վատ նշան և հայտարարեց, որ երեխան կլինի խավարի երեխա։ Տեսլայի մայրը առարկեց. «Ոչ, նա կլինի լույսի որդին»։

Նա օրական քնում էր 2 ժամից ոչ ավել։ Մի անգամ գիտնականը այնքան էր տարված լաբորատորիայում ուսումնասիրություններով, որ առանց քուն և հանգստի աշխատեց 84 ժամ։

Նիկոլա Տեսլան ամուսնացած չէր և նույնիսկ սիրահարված չէր, սակայն նա ուներ բազում երկրպագուհիներ։ Ասում են, որ ամեն հաջողակ տղամարդու մեջքին կին է կանգնած։ Սակայն Նիկոլա Տեսլան բացառություն էր։ Նա ամուսնացած չէր և չուներ լուրջ սիրային հարաբերություններ, քանի որ համարում էր, որ ամուսնությունը (նաև սեքսը) սահմանափակում են իր տաղանդը։ Սակայն կյանքի վերջում Տեսլան մի լրագրողի խոստովանում է. «Երբեմն ես զգում եմ, որ մնալով ամուրի, ես չափազանց մեծ զոհ մատուցեցի աշխատանքին»։ Տեսլան ենթադրում էր, որ ապագայում կանայք կգերակայեն տղամարդկանց վրա։

Նա ոչ միայն գիտնական, ինժեներ, մեխանիկ, ֆիզիկոս և ֆուտուրիստ էր, այլ նաև աջակցում էր ֆեմինիզմը։ Նա ուներ հստակ տեսակետ, որ կանայք՝ հասարակություն կառուցողներն են, և շուտով կգա նոր սեքսուալ կարգ, որտեղ կանայք կղեկավարեն։

Տեսլան առաջ բերեց փոփոխական հոսանքի միտքը, սակայն այն ժամանակ դա չընդունվեց։ Այն, որ պատմաբաններն անվանում են «հոսանքի պատերազմ»՝ Տեսլայի հակառակորդն էր Թոմաս Էդիսոնը՝ երկուսն էլ առաջարկեցին հաստատուն և փոփոխական հոսանքների միտքը։

Տեսլան կանխատեսել էր ինտերնետի հայտնվելը․ Տեսլան ասում էր, որ ապագայում բոլոր տներում կլինի անլար կապի գլոբալ համակարգ։

Նիկոլա Տեսլան անընդհատ կերակրում և բուժում էր աղավնիներին։ Իր բազմաթիվ տարօրինակ սովորությունների հետ, օրինակ ընթրիք ուղիղ 20։10 կամ քնելուց առաջ ոտքերի մատների հարյուրանգամյա շփում, Տեսլան նաև քնքշորեն հոգ էր տանում աղավնիների մասին։ Ամեն օր, զբոսայգում նա կերակրում էր աղավնիներին, վիրավոր թռչուններին բերում էր իր տուն և բուժում։ Մի անգամ նա մոտ 2000 դոլար է ծախսում, որպեսզի բուժի աղավնու կոտրված թևն ու ոտքը։

Տեսլան հանցագործների և հոգեկան հիվանդների ստերիլիզացման կողմնակիցն էր։ Տեսլայի մոտ մտքեր էին ծնվում նաև մարդկության ապագայի վերաբերյալ։ Նա առաջարկում է Եվգենիկա՝ ղեկավարվող աճեցման ճանապարհով բնակչության բարելավման գիտություն։ Տեսլայի խոսքերով, 2100 թվականին պետք է լինեն միայն «ցանկալի ծնողներ», ովքեր համապատասխանում են երեխայի ծնվելու համար։ Նա պնդում էր, որ պետք է ստերիլիզացնել հանցագործներին և մարդկանց, ովքեր տառապում են հոգեկան շեղումներով։

2013թ. Սիլիկոնե հովիտում կանգնեցվեց Տեսլայի հուշարձանը, որն անվճար Wi-Fi է տարածում։ Հուշարձանում նաև թաքցված է ժամանակի պարկուճ, որը պետք է բացել միայն 2043թ.։