«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ է նշանակելու Ծովինար Թադևոսյանին, խիստ խռովություններ սկսվեցին քրեակատարողական ծառայությունում։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի որոշումից զարմացել է ողջ Ծառայությունը, ու կարծիք են հայտնել, որ կին բանտապետի նշանակումից խանդավառված է հատկապես կրիմինալ աշխարհը եւ կկարողանա շունչ քաշել, իսկ քրեակատարողական ծառայությունը պետք է կարողանա դիմակայել հանցավոր աշխարհին։ Ավելին՝ չի բացառվում, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը իր ընկերուհի Ծովինար Թադեւոսյանի թեթեւ ձեռքով ազատվի ոչ ցանկալի նախկին պետից մնացած տեղակալներից։
Նկատենք, որ Ծովինար Թադևոսյանը, մինչ այս պաշտոնը զբաղեցնելը, եղել է քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ»:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար