Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ամփոփիչ ասուլիսում սխալ պնդում է արել՝ ի ցույց դնելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի չիմացությունը։
ՏԿԵ նախարարն ասել է, որ եթե «չկա գլխավոր հատակագիծ, չի նշանակում, որ կառուցապատումն արգելվում է։ Մինչև 2018 թ-ը ՀՀ համայնքների 90 և ավելի տոկոսը չի ունեցել գլխավոր հատակագիծ, հիմա 50 և ավելի տոկոսը չունի գլխավոր հատակագիծ»։
Մինչդեռ՝ «Քաղաքաշինության մասին» օրենքի անցումային դրույթների համաձայն՝ այն համայնքները, որոնք մինչև 2024-ի հուլիսի 1-ը չեն ունենա գլխավոր հատակագիծ, պետք է դադարեցնեն քաղաքաշինական գործունեությունը, այսինքն՝ այդ համայնքներում արգելվում է տրամադրել նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և օտարել հողամասեր։
Դավիթ Խուդաթյանը ևս մեկ սխալ պնդում է արել՝ հայտարարելով, թե «Երևանը դեռևս չունի գլխավոր հատակագիծ»։ Փաստորեն՝ ՏԿԵ նախարարը տեղյակ չէ, որ Երևանի գլխավոր հատակագիծն ընդունվել է 2024 թ-ի սեպտեմբերի 10-ին։






Բաց մի թողեք
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ
Լավրովի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 9-ի փաստաթուղթը չէր նախատեսում «ադրբեջանական տարածքների ազատագրում»
Լավրովն ինչ առաջարկություն է արել 44-օրյա պատերազմի օրերին․ Բայրամովն իբր անկեղծացել է