Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի հրապարակային հայտարարությունները Կանադայի՝ միությանը միանալու մասին շեղող թեմա է մաքսատուրքերի սպառնալիքների ֆոնին, և որ երկիրը չի դառնա առանձին պետություն: Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։
«Կարծում եմ՝ նախագահ Թրամփը, ով շատ հմուտ բանակցող է, փորձում է մարդկանց շեղել նավթի, գազի, էլեկտրաէներգիայի, պողպատի, ալյումինի, փայտանյութի և բետոնի 25 տոկոս մաքսատուրքերի մասին խոսակցությունից»,- ասել է Թրյուդոն։
Վարչապետն ընդգծել է, որ իրեն չեն անհանգստացնում Կանադան ԱՄՆ-ին միացնելու Թրամփի սպառնալիքները։
«Սա չի լինելու։ Կանադացիները աներևակայելի հպարտ են, որ կանադացի են:
«Մեզ բնորոշելու ամենահեշտ ձևերից մեկն այն է, որ ասենք, որ մենք ամերիկացի չենք», – ասել է նա:
Բաց մի թողեք
Վրաստանը կարող է զրկվել ԵՄ երկրների հետ ազատ վիզային ռեժիմից
Կշարունակեմ խոչընդոտել «F-35» կործանիչները Թուրքիա մատակարարելուն․ Ռիշ
Մենք չենք վստահում հրադադարի ռեժիմին. Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադե