ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև վիճաբանության, քաշքշուկի տեղեկությունները չափազանցված են: Այս մասին հայտնել է նույն խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
«Լուրը չափազանցված է: Տարբեր հարցերի շուրջ քննարկումներ լինում են, բնականաբար, կարող են լինել կարծիքներ, որ չհամընկնեն, բայց քաշքշուկ, բռունցքներ ու նման բաներ իսկապես չեն եղել ո՛չ նիստում, ո՛չ դրսում»,- ասել է Ղազարյանը: Նրա խոսքով՝ գուցե նիստից հետո դրսում զրույցը նման տպավորություն է թողել, բայց եղել է ընդամենը զրույց, քննարկում:
«Միջադեպ չի եղել, տասնյակ մարդիկ են ներկա եղել քննարկման ժամանակ, հանդիպումից հետո գուցե երկու գործընկեր խոսել են, բայց որևէ քաշքշուկի ես ականատես չեմ եղել, մասնավորապես՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև։ Քաշքշուկին մոտիկ բան էլ չի եղել, գուցե խոսակցություն է եղել, մարդիկ այլ տպավորություն են ստացել»,- մեկնաբանելով ասել է Սիմիդյանը:
Նախարարի խոսքով՝ այդ թեմայով քննարկում է եղել ոչ միայն երեկ՝ հունվարի 9-ին, այլ նաև դեկտեմբերին․ «Երեկվա քննարկումը շարունակությունն է եղել։ Կուսակցությունում քննարկվել է անտառահատումների խնդիրը, որևէ արտառոց բան չկա»։
Մինչդեռ մամուլի հրապարակումների համաձայն՝ ՔՊ փակ նախաձեռնող խմբի նիստը թեժ ընթացք է ունեցել և ավարտվել է քաշքշուկով։ Հրապարակումների համաձայն՝ վիճաբանությունը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև է եղել: Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական վիճակն է, ապօրինի հսկայածավալ ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:






Բաց մի թողեք
Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի
Կարող էր չէ՞ միանգամից բոլորին առանց քննչական հրավիրելու «պարելով» տներից հավաքել
Մենք չկանք։ Այսպես է Փաշինյանն իրագործում 7 ամիս առաջ մեր ջանքերով օրենք դարձած ԵՄ անդամակցումը․ Տիգրան Խզմալյան․ Քարտեզ