Հունվարի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են օպերացիա, որի շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 48-ամյա Հ. Մ-ն:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ վերջինս իր տանը թմրանյութ է պահում: Խուզարկությամբ Ներքին Չարբախի փողոցներից մեկի նրա տանը և դրան կից օժանդակ շինություններում հայտնաբերվել է 1 հատ պոլիէթիլենային տոպրակով լցված 45.37 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և 1 հատ ապակե տարայով լցված մաքուր 7,86 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված՝ ընդհանուր 53.23 գրամ մաքուր զանգվածով:
Փաստերի ճնշման տակ Հ. Մ.-ն հայտնել է, որ նշված թմրանյութը ինքն է աճեցրել, մշակել, պատրաստել՝ իր օգտագործման համար: Ըստ աղբյուրի, Հ. Մ.-ն իր շրջապատում հայտնի է «Տելեպուզիկ» մականվամբ: Նա ձերբակալվել է:
Բաց մի թողեք
Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է
Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան»․ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ և թմրամիջոցներ․ Լուսանկար
8,6 տարի՝ Մամիկոն Ասլանյանի համար