Այս մասին հայտարարել է Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեն:
«Մենք չենք ուզում դանիացի կամ ամերիկացի լինել, մենք ուզում ենք լինել գրենլանդացի։ Ստատուս քվոն այլևս տարբերակ չէ։ Մենք պետք է այլ ճանապարհ գտնենք»,- հայտարարել է Գրենլանդիայի վարչապետը Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Էգեդեն նաև հայտնել է, որ դեռ շփումներ չի ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը ցանկություն է հայտնել Գրենլանդիան միացնել ԱՄՆ-ին: Պաշտոնյան հավելել է, որ կղզին բաց է ԱՄՆ-ի հետ համագործակցության համար, սակայն կղզու ճակատագիրը պետք է որոշեն գրենլանդացիները:
Էգեդեն Թրամփի կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորությունը «լուրջ» է անվանել, հավելելով, որ կղզու բնակիչները չպետք է խուճապի մատնվեն:
Գրենլանդիայի վարչապետը կղզու անկախության մասին խոսել է նաև ամանորյա ուղերձում: Նրա խոսքով՝ տեղական իշխանություններն արդեն պատրաստել են Սահմանադրության նախագիծը։


Բաց մի թողեք
Որտե՞ղ է Կարոլինը։ Գերմանական լեռներում երիտասարդ կին է անհետացել. արդեն մի քանի շաբաթ է՝ նրանից ոչ մի հետք չկա
Արքայազն Հարին Ուկրաինա կատարած անակնկալ այցի ժամանակ ասել է․ «Դուք հաղթելու եք»
Էստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ պաշտպանական ընկերության դեմ իրականացված «դիվերսիոն հարձակումից» հետո