Կալիֆորնիայի հարավում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի:
Մի քանի ժամ առաջ Լոս Անջելեսի բժշկական փորձաքննության գրասենյակը հրապարակել է թարմացում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թվի վերաբերյալ:
Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակի հաշվարկները:
Միաժամանակ, տեղի ոստիկանությունը հայտնել է, որ առնվազն 13 մարդ անհետ կորել է, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք այս դեպքերը կապված են հրդեհների հետ։
Անտառային հրդեհները Լոս Անջելեսի շրջանում սկսել են արածվել հունվարի 7-ից: Ըստ հիդրոօդերևութաբանների՝ կրակի արագ տարածման պատճառ է դարձել չոր ու շատ քամոտ եղանակը։
Հրդեհը շրջանում ոչնչացրել է ավելի քան 10 հազար շինություն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նահանգում զանգվածային աղետի ռեժիմ է հայտարարել։ Լոս Անջելեսի առնվազն 153000 բնակիչ մեկ գիշերվա ընթացքում տարհանման ցուցում է ստացել:
Բաց մի թողեք
2025թ․ մայիսին սննդամթերքի գնաճը կազմել է 7,4%։ Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Մեսրոպ Առաքելյան
Անապահով 101 քաղաքացու օգնության դիմումը մերժել են, իրենք պետբյուջեից ճոխ պարգևատրվել
Աշոցքում 79-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից