Հունվարի 11-ի առավոտյան՝ ժամը 09:20-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածից մինչև 86 կմ հատված շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ առաջացել էին խցանումներ, իսկ վթարների պատճառը եղել է մառախուղը, մերկասառույցը, որոշ վարորդների կողմից ավտոմեքենաները ոչ ձմեռային անվադողերով վարելը:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բոլոր վթարների փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերվել, պարզվել է վարորդների ինքնությունը:
Վթարիների մասնակից վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ընդհանուր առմամբ, այդ ճանապարհահատվածում անցած 1 օրում բախվել է 27 տրանսպորտային միջոց։



Բաց մի թողեք
Այսուհետ հարուստներն էլ պիտի տրանսպորտով երթևեկեն
Բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է. Լուսանկար
4 դեպք, երբ զինծառայողը տարին մեկ անգամ կարող է ստանալ պաշտոնային դրույքաչափի չափով օգնություն. հոկտեմբերի 25-ից հիվանդության պայմանը խստացել է