ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչության Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն ազատման դիմում է ներկայացրել։
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 10-ին հրաման է ստորագրել.
Հիմք ընդունելով Ցուրա Իվանյանի դիմումը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով. հրամայում եմ՝
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրա Սերյոժայի Իվանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա»:
Բաց մի թողեք
ՆԳՆ-ն գործարկում է նոր հարթակ՝ «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիք
Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. ԱԳՆ խոսնակ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան. Լուսանկար