Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի որոշմամբ, Լյուդվիգ Գյուլնազարյանը նշանակվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գյուլնազարյանը՝ գրելով.
«Փարաքար համայնքի իմ շատ սիրելի´ բնակիչներ,
Սիրով հայտնում եմ Ձեզ, որ այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի որոշմամբ նշանակվել եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Սա մեծ պատասխանատվություն և պատվաբեր առաքելություն է, որը լի է նոր հնարավորություններով ու մարտահրավերներով:
Հարգելի’ բնակիչներ, ես պատրաստ եմ բոլորիդ հետ աշխատել բաց, անկեղծ և համագործակցության սկզբունքով, որտեղ իմ նպատակը կլինի լսել ձեր խնդիրները, կարծիքներն ու առաջարկությունները և դրանք բխեցնել մեր համատեղ աշխատանքի հիմքում։
Ես երաշխավորում եմ, որ միասին, առաջնահերթությամբ ու պատասխանատվությամբ, փոխադարձ հարգանքի և աջակցման ներքո, մենք կկարողանանք լուծել բոլոր խնդիրները և բարելավել մեր համայնքի կյանքը։
Կատարելու եմ ամեն բան՝ պահպանելու մեր համայնքի արժեքներն ու մշակույթը, ինչպես նաև ապահովելու դրա կայուն զարգացմանը նպաստող նոր ծրագրեր ու նախաձեռնություններ։
Մենք միասին պետք է միտված լինենք մեր համայնքի առաջընթացին, համագործակցության ոգով աշխատենք բոլորի բարօրության համար՝ ապահովելով թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական առաջընթաց։
Մեր յուրաքանչյուր բնակիչ պետք է զգա, որ համայնքի զարգացումն և բարեկեցությունը կախված է հենց իրենից։ Ես վստահ եմ, որ միասին կարող ենք հասնել այն նպատակներին, որոնք մեր համայնքը կդարձնեն ավելի հզոր, ապահով ու բարեկեցիկ։
Կրկին անգամ շնորհակալ եմ բոլորիդ աջակցության ու վստահության համար»։
Հիշեցնենք՝ Փարաքարում անցկացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նախնական ընտրությունների՝ փրայմրիզի արդյունքներով Լյուդվիգ Գյուլնազարյանն ընտրվել է համայնքապետի պաշտոնակատար:
Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։
Բաց մի թողեք
Մարտի 14-ի աստղագուշակ․ Հնարավոր են նվերներ, որոշակի գումարային շահույթ
Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը․ Ձայնագրություն
«Զինվորներին իր երեխաների պես էր սիրում, կանգնած էր զինվորի կողքին, չէր սիրում անարդարությունը». ավագ լեյտենանտ Արկադի Հովհաննիսյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Քարվաճառում. Լուսանկարներ