Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Փաստաթուղթը նախատեսված է փոխարինելու Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների վերաբերյալ գործող համաձայնագրին, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին։ Նոր համաձայնագրի վրա աշխատանքները տարվել են 2022 թվականից։
Ինչպես ավելի հայտնել էր Կրեմլը, փաստաթուղթն արտացոլում է երկկողմ հարաբերությունների նոր, առավել բարձր մակարդակ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև նոր համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը կառուցողական է և ուղղված է Ռուսաստանի և Իրանի կարողությունների ամրապնդմանը աշխարհի տարբեր մասերում՝ տնտեսությունն ավելի լավ զարգացնելու, սոցիալական հարցերը լուծելու և պաշտպանունակությունը հուսալիորեն ապահովելու նպատակով։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ համաձայնագիրը ներառում է երկու երկրների համագործակցության բոլոր ասպեկտները։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը ոչ միայն քաղաքական է, այլ նաև ապագայի ճանապարհային քարտեզ է։
Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է համաձայնագրի երեք հիմնական ուղղությունները՝ տնտեսագիտություն, տեխնոլոգիա և հումանիտար կապեր։ Նոր փաստաթղթի կարևոր ասպեկտը կլինի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը։
Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ավարտը և ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը։
Թեհրանն ու Մոսկվան, նոր համաձայնագրի շրջանակներում, մտադիր են համագործակցել էներգիայի արտադրության, փոխանցման և արտահանման ոլորտում։ Նախատեսվում է նաև նոր տեխնոլոգիաների փոխանցում վերականգնվող էներգիայի ոլորտում։
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև կնքված ռազմավարական համաձայնագիրը կհեշտացնի զբոսաշրջիկների ճանապարհորդության պայմանները և կստեղծի համատեղ մշակութային ծրագրեր։

Բաց մի թողեք
Նախագիծ՝ տանկերը Եվրոպայում մի քանի սեղմումով տեղափոխելու համար
Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի հարվածները ճնշում են գործադրում Ռուսաստանի տնտեսության վրա
Իրանը կհակահարձակվի, երբ տարածաշրջանում Միացյալ Նահանգների լիովին հեղինակազրկված կլինեն