Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր տեղեկությունների, որոշել է անձամբ մասնակցել Փաշինյանը։
«Հրապարակը» գրում է․ Հիշեցնենք, որ իշխող ուժը Կապանում տարածքային խորհուրդ չունի անցած տարվա հունիսից, երբ Փաշինյանն իր՝ Սյունիք կատարած այցի ժամանակ պարզեց, որ տեղի ՔՊ-ականներն իրար միս են ուտում, կառույցում բարդակ է, եւ հրահանգեց լուծարել ու նոր կառույց ձեւավորել։ Բացի այդ՝ ներկուսակցական ընտրություններն անցել էին խախտումներով, որոշ ՔՊ-ականներ յուրայիններին էին դարձրել ընտրիչներ, որ մտնեն տարածքային խորհուրդ։
Փետրվարի ընտրություններից առաջ, մեր տեղեկություններով, Փաշինյանը որոշել է ստուգել, թե ՔՊ-ականներից ով ինչ ռեյտինգ ունի մարզում: Հարցումները պարզել են, որ ամենաբարձր վարկանիշն ունի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ 51 տոկոս, հաջորդը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն է՝ 27 տոկոս, երրորդ տեղում՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Իսկ Մարինա Ղազարյանը, Նարեկ Ղահրամանյանը, Նարեկ Բաբայանը բավականին ցածր վարկանիշ ունեն։
Մեզ ասացին, որ երեկվանից տեղի լրատվամիջոցներից մեկը նույնպես հարցում է սկսել՝ 1-5 բալանոց համակարգով առաջարկելով գնահատել ՔՊ-ականներին։ Հավանաբար, Փաշինյանի հարցման արդյունքներին չեն վստահում։
Կապանում կարծում են, որ նոր հարցման պատվիրատուն պատգամավոր Դավիթ Դանիելյանն է, որի անունն ամենաշատն է տեղ գտել սոցհարթակների մեկնաբանությունների բաժնում, որոշ օգտատերեր նույնիսկ բարձրաձայնում են, որ Դանիելյանն է, հավանաբար, ուղղորդում հարցումը։ Խորհրդի կազմում 7 կուսակցական է ընդգրկվելու։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները