Հունվարի 27-ին՝ ժամը 08:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Խ․) և «Մերսեդես-Բենց» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Կ. Ն․) և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս․ «Մերսեդես-Բենց» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, վարորդը՝ տեղում մահացել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Մերսեդես-Բենց» մակնիշի բեռնատարի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և իրականացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի հովացման աշխատանքներ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Տոյոտա»-ի վարորդը Երևանի բնակիչ 29-ամյա Շ. Հոդաբաշյանն է, որը Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազն է:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ
Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր․ Լուսանկար
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից