17/09/2026

EU – Armenia

Մեսին ֆուտբոլային ակումբ է գնում

Լեգենդար արգեինտացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին ձեռք է բերում իսպանական «CD Eldense» ֆուտբոլային ակումբը։ Բաժնետոմսերի 100 տոկոսանոց փաթեթի ձեռքբերման գործընթացը գրեթե հասել է ավարտական փուլին։

Համաձայնագիրը կնքվել է այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ՝ հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել ակումբի գնման մասին։

Հիշեցնենք, որ ակումբը հանդես է գալիս երկրորդ դիվիզիոնում։ Նշենք, որ Մեսին ներկայումս սկսել է ձեւավորել իր սեփական ակումբների ցանցը՝ սպորտային բիզնեսի հեռանկարով։ Գործարքի հաստատման համար անհրաժեշտ է Իսպանիայի Ազգային սպորտային խորհրդի հաստատումը։ Դրանից հետո միայն Մեսին կկարողանա ակումբը ձեւակերպել իր անունով։